News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենամեծ լճերի ավելի քան 50 տոկոսը կորցնում է ջուրը: Հայտնում է Կոլորադոյի համալսարանը Բոուլդերում:

Հեղինակները 1992-ից 2020 թվականներին օգտագործել են 250,000 լճերի արբանյակային պատկերներ՝ հետազոտելու աշխարհի ամենամեծ լճերից 1,972-ը: 

Պարզվել է, որ աշխարհի լճերի 53 տոկոսում ջրի պաշարները կրճատվել են: Հաջորդիվ գիտնականները փորձել են այս կորուստը կլիմայական մոդելների օգնությամբ բացատրել։ Պարզվել է, որ ջրի մակարդակի նվազման հիմնական պատճառը գլոբալ տաքացումն է և ջրային ռեսուրսների հետ կապված մարդկային գործունեությունը։ Մասնավորապես, հնարավոր է եղել ֆիքսել Աֆղանստանում Գուդ-է-Զարե լճի, Արգենտինայի Մար Չիկիտա լճի չորացումը, որոնք խնդրահարույց չեն համարվել։

Լճերը ծավալը կորցնում են ինչպես չոր, այնպես էլ խոնավ շրջաններում, հատկապես գիտնականներին զարմացրել է Արկտիկայի լճերի չորացումը։ Ընդ որում, լճերի 24%-ում ջրի մակարդակի ընդհանուր նվազման ֆոնին ջրի մակարդակը բարձրացել է։ Կատարվել է նաև արհեստական ​​ջրամբարների գնահատում. Երկրի խոշոր ջրամբարների գրեթե երկու երրորդը զգալիորեն կորցնում է ջուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ