News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 11
Տեսնել լրահոսը


Այսօր ցայտուն կերպով ապացուցվեց, որ երկրի իրավական համակարգը գտնվում է  Նիկոլ Փաշինյանի ձեռքին: Այս մասին ԲԴԽ-ի մոտ հայտարարեց զոհվածի հայր Վահիդ Սահակյանը:

«Դուք հիշում եք, որ ինքը վնգստացող դատավորներ էր ասում, իրավական համակարգին ստոր խոսքեր էր ասում, եւ ասում էր՝ «ով կարող է իմ ձեռքից պլստալ», այսօր մի դատավոր չկարողացավ որոշում կայացներ: Այո, ունենք հերոս ժորաներ, եւ դավաճան ժորաներ, ի հեճուկս այն դատավորի, որը համարձակություն չունեցավ ազատություն տալ հերոսածին մորը, որի հանդեպ անհիմն գործ է հարուցվել»,- ասաց է նա:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը կալանավորվել է մեկ ամսով: Այս պահին նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ