News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Կենդանիների իրավունքների պաշտպանության ակտիվիստները կիրակի հավաքվել են Մադրիդում, որպեսզի բողոք հայտնեն Իսպանիայում ութոտնուկների բազմացման ֆերմայի շինարարության ծրագրի դեմ՝ հայտարարելով, որ երկրում և Եվրոպական միությունում անազատության մեջ կենդանիների բարեկեցությունը երաշխավորող օրենքներ չկան, տեղեկացնում է  The Associated Press-ը։

Ենթադրյալ ֆերման, որի նպատակը անազատության մեջ ութոտնուկների խոշորամասշտաբ բազմացումն է, նախատեսվում է կառուցել հաջորդ տարի Կանարյան կղզիներում։

Մի քանի տասնյակ մարդ էր եկել իր անհանգստությունն արտահայտելու նախագծի առիթով, որով նախատեսվում է 3 մլն ութոտնուկ պահել ջրավազաններում, չնայած որ այս էակները միայնակ գիշատիչներ են իրենց բնական միջավայրում։

Անազատության մեջ բուծվող ութոտնուկներն իրենց այլ կերպ կպահեն, քան վայրի բնության մեջ, հայտարարել է այս նախագիծն առաջ տանող, ծովամթերքների արտադրության Nova Pescanova ընկերությունը։

«Եվրոպական միությունում հնարավոր չէ կենդանիների ինչ-որ տեսակներ բուծել առանց նրանց պահման պայմաններին հետևելու։ Սա ստանդարտ է, և մեր մեր խումբը ոչինչ չի անում, բացի այն, որ հետևում է ղեկավարող սկզբունքներին և օրենսդրությանը»,- ասել է ընկերության ջրային մշակույթի գծով  տնօրեն Ռոբերտո Ռոմերոն։

Քանի որ ութոտնուկների օգտագործման պահանջարկն աճում է, ուստի  դրանց բազմացումը դիտարկվում է որպես առաջին քայլ սննդամթերքի կայուն արտադրության ապահովման գործում։

Ութոտնուկը միջերկյածովյան սննդակարգի հիմնական մթերքն է, սննդակարգ, որ խիստ  տարածված է Իսպանիայում և Իտալիայում, թեև երկու երկրներն էլ ներկրում են իրենց օգտագործած ութոտնուկների մեծ մասը։ Վերջին ժամանակներս այս դելիկատեսի համաշխարհային պահանջարկը մեծացել է․ ՄԱԿ-ի Մթերային և գյուղատնտեսական կազմակերպության տվյալներով, 2016-ից 2018 թվականների ընթացքում ութոտնուկների  ներկրումն ԱՄՆ-ում ավելացել է 23%-ով, իսկ Չինաստանում 73%-ով։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ