News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ավարտվեց մայիսի 18֊21-ը Երևանում անցկացվող Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը (SIOP Asia 2023 XV Congress)։

SIOP նախագահ Գիլերմո Շանտադան (Guillermo Chantada) միջոցառման ավարտին նշեց, որ հայաստանյան համաժողովն իր մասնակցածներից ամենահաջողվածն էր, ուր ամեն մանրուք հաշվի էր առնված, և այստեղ մեծ ուշադրություն էր հատկացված մարդկային կողմին. մասնակիցների համար ապահովված էին բոլոր պայմանները` թե՛ գիտական հատվածի արդյունավետության, և թե՛ երկրի բժշկագիտական ներուժին ծանոթանալու համար։

Համաժողովի մասնակիցների թիվը գերազանցեց 500-ը․ մասնակցում էին թե՛ Հայաստան ժամանած, և թե՛ առցանց միացած մասնագետներ աշխարհի ամենատարբեր ծայրերից՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Իսպանիայից, Լիբանանից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Չեխիայից, Լիտվայից, Շվեդիայից և այլ երկրներից։

Նրանց բոլորին միավորել էր մանկական քաղցկեղի դեմ համատեղ պայքարն ու կյանքեր փրկելու ձգտումը,  մարդկանց բուժման ժամանակակից լուծումներով կիսվելու ու ոլորտը զարգացնել ցանկությունը։

Որպես դրական արդյունք՝ քննարկվեցին բազմաթիվ կառույցների հետ համագործակցության հեռանկարային հնարավորություններ. շատերը նշում էին, որ կցանկանան իրենց պացիենտների/բուժառուների հետագա բուժումը Հայաստանում շարունակել և խորացնել փոխգործակցությունն այս ուղղությամբ։

 «Մենք պատվով ընդունեցինք համաժողովը Հայաստանում և հնարավորություն ստեղծեցինք տեղի մասնագետների և ուսանողների համար ծանոթանալու ոլորտի համաշխարհային անցուդարձին և զարգացումներին, «առաջին ձեռքից» լսելու ոլորտի լավագույններին։ Մյուս կողմից մեզ հաջողվեց միջազգային բժշկական հանրության շրջանում ճանաչելի դարձնել հայ տաղանդավոր բժիշկներին և բարձրացնել նրանց հեղինակությունը, ներկայացնել այն բժշկագիտական ներուժը, որ ունի Հայաստանն այս ոլորտում»,—նշեց Կոնգրեսի կազմկոմիտեի նախագահ, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, Իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գևորգ Թամամյանը։

Կազմակերպիչների ջանքերի շնորհիվ SIOP Asia 2023 համաժողովի մասնակիցներին շնորհվելու է 24 ՇՄԶ կրեդիտ` Եվրոպական Հավաստագրման Խորհրդի (EACCME®) կողմից` շարունակական մասնագիտական զարգացման համար։

Ինչպես նշեցին բանախոսներից շատերը՝ ցածր և միջին եկամուտ ունեցող զարգացող երկրներում շատ սուր է մանկական քաղցկեղի դեմ պայքարը, և SIOP-ի նման կառույցներն աջակցում են գիտական, մասնագիտական փորձառության  տարածմանն ու փորձի փոխանակմանը հատկապես այդ երկրներում։ Ինչ վերաբերում է գիտական հատվածին, ապա առաջին օրը, վերջերս Գետահովիտում հիմնադրված քաղցկեղ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար նախատեսված հոգևոր-վերականգնողական կենտրոնում անցկացվեց Քաղցկեղը վերապրածների (Survivorship Symposium) վերաբերյալ սիմպոզիում։ Այստեղ քննարկվեցին հիմնախնդիրներ, որոնց բախվում են թե՛ պացիենտները, և թե՛ բժշկական անձնակազմը, նշվեց նման կենտրոնների առկայության կարևորությունը ցանկացած երկրում։

Քաղցկեղի նախատրամադրվածությանը եւ իմունաուռուցքաբանությանն  առնչվող և մի շարք այլ կարևոր հարցեր մասնագետները քննարկեցին համապատասխան (Cancer Predisposition Symposium եւ Immuno-Oncology Symposium) սիմպոզիումների ընթացքում։

Քաջ հայտնի է հոգեբանների և սոցիալ-հոգեբանական անձնակազմի դերը քաղցկեղի բուժման ընթացքում․ Սոցիալ-հոգեբանական սիմպոզիումը (Psychosocial Symposium) միավորել էր մասնագետների ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հայաստանից՝ քննարկելու խնդիրներն ու դրանց հաղթահարման նոր մոտեցումները հոգեբանության մեջ։ Քաղցկեղի պարագայում հոգեբանական աջակցությունը ոչ միայն բուժառուներին է խիստ անհրաժեշտ, այլ նաև նրանց հարազատներին ու բժշկական անձնակազմին՝ հաղթահարելու և հատկապես հուզական այրման չբախվելու համար։

Սիմպոզիումներ անցկացվեցին` նվիրված ռեգիստրներին (Registry symposium), վիրահատական (Surgical Treatment symposium) ու ճառագայթային բուժմանը (Radiotherapy Symposium), ինչպես նաև քույրական գործին։ Վերջինիս շրջանում հաղթողներն անգամ ստացան կրթաթոշակներ լավագույն զեկույցների համար։

Բացման արարողության ընթացքում կարևորագույն իրադարձություններից էր Մանկական ուռուցքաբան֊արյունաբան, ոսկրածուծի փոխպատվաստման համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետ Լոուրենս Բ. Ֆոլկներին՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչման շնորհումը։

Պրոֆեսոր Ֆոլկների աջակցությամբ է Հայաստանում հիմնադրվել ալոգեն փոխպատվաստումը, ինչի շնորհիվ Հայաստան ժամանած 4 երեխա արդեն իսկ լիովին ապաքինված վերադարձել են Աֆրիկա՝ իրենց հարազատների մոտ։

ԵՊԲՀ դասախոսը` «Մանկական ուռուցքաբանության ոլորտի կին առաջնորդ»

SIOP ASIA 2023 15-րդ համաժողովի շրջանակում «Մանկական ուռուցքաբանության ոլորտի կին առաջնորդները» մրցանակն այս տարի շնորհվել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի դասախոս Լիլիթ Սարգսյանին և Կամբոջայում ճապոնական Heart մանկական բժշկական կենտրոնի մանկաբուժության տնօրեն Մարիկո Կակազուին:

Համանուն խորագրով հանդիպմանը մայիսի 20-ին պատվաբեր այս մրցանակին արժանացած մասնագետները ներկայացրին իրենց պատմությունը, ոլորտում կատարած աշխատանքները:

Մարիկո Կակազուն ճապոնուհի է, ով արդեն հինգ տարի աշխատում է Կամբոջայում:

«Այս մրցանակը նպատակ ունի ի ցույց դնելու փաստը, որ նույնիսկ այնպիսի ծանր մասնագիտության մեջ, ինչպիսին մանկական ուռուցքաբանությունն է, կան կանայք, ովքեր կարողացել են համատեղել ընտանիքը, աշխատանքը և հաջողություններ են արձանագրել: Եվ սա պետք է մոտիվացնի այն կանանց, ովքեր այս ամենին թերահավատորեն են մոտենում», - իր խոսքում ընդգծեց Լիլիթ Սարգսյանը, ով նաև նշեց, որ Մանկական ուռուցքաբանության միջազգային միության կողմից անցկացվող միջոցառումը հնարավորություն տվեց մասնակիցներին ընդհանրացնելու, քննարկելու ոլորտի բոլոր ասպեկտները, ամրապնդելու կապերը և պատվով ներկայացնելու Հայաստանը աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բժիշկ-գիտնականներին:

«Համաշխարհային առողջապահական համայնք» / “Global Health Network”  հանրային միջոցառմանը պրոֆեսորներ Սքոթ Հովարդը (ԱՄՆ), Մարիկո Կակազուն (Կամբոջա) և Գիլերմո Շանտադան (Իսպանիա) խոսեցին իրենց փորձի և ոգեշնչման աղբյուրների մասին, այն մասին, թե ինչպես է հարկավոր ապրել՝ նպատակով, թե՝ համակարգված, և այլ կարևոր արժեքների մասին։

Ովքեր չհասցրին մասնակցել, կարող են դիտել ամբողջական ոգեշնչող տեսանյութը:  

Copy of DSC00261.JPG (111 KB)

Copy of IMG_20230521_144757.jpg (158 KB)

DSC00593.JPG (109 KB)

Siop 19 (79).jpg (70 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ