News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Զիգմունդ Ֆրեյդի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդու ուղեղի ակտիվությունը տարբերվում է մտերիմ մարդկանց եւ հայտնի մարդկանց անունները հիշատակելիս՝ չնայած նրան, որ սոցցանցերի շատ օգտատերեր անկեղծորեն կապված են իրենց կուռքերի հետ: Հետազոտությունը հրապարակվել է Brain Sciences ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 28 կամավոր, միջին տարիքը՝ 22։ Բոլոր մասնակիցները տրամադրել են հայտնի մարդկանց, ընկերների, հարազատների եւ ծանոթների անուններ։ Նրանց ցույց են տվել ընտրված անունները պատահական հաջորդականությամբ, եւ նրանց ուղեղի ակտիվությունը գրանցվել է էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի միջոցով։

Մտերիմ մարդու անունն ուղեղում նույն արձագանքն է առաջացրել, ինչ սեփական անունը։ Այնուամենայնիվ, հայտնի մարդու կամ իսկական ընկերոջ անվան հիշատակումից առաջացած ազդանշանները զգալիորեն տարբերվել են։

Գիտնականները նշել են, որ սոցցանցերի սպառողների մեծամասնությունը ցույց է տալիս անկեղծ բարեկամության եւ վստահության ուժեղ զգացում այն հայտնիների նկատմամբ, որոնց հետեւում են: Այս ուսումնասիրությունն ապացուցում է, որ մարդու ուղեղը կարող է տարբերակել հայտնի մարդուն (միակողմանի ընկերություն) իրական կյանքում մտերիմ մարդուց (փոխադարձ ընկերություն):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ