News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության, Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունների օրակարգում Ռուսաստանի Դաշնությանը դուրս մղելու օրակարգ չկա։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Արտաքին գործերի նախարարությունից՝ հղում անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարությանը։

Մենք նախարարությանը խնդրել էինք մեկնաբանել «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, ըստ որի՝ Միացյալ Նահանգներն ու նրա արևմտյան դաշնակիցները Հայաստանին խորհուրդ են տալիս հեռացնել ռուսական ռազմաբազան, սահմանապահ ուժերին՝ պատրաստակամություն հայտնելով օգնել Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությանը, ասել էր, որ պաշտոնական Երևանը նման ազդակ չի ստացել։

«Մենք Արևմուտքից Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու, Ռուսաստանին դուրս մղելու որևէ ազդակ չենք ստանում, չենք ստացել, և չեմ կարծում, թե այդպիսի ազդակ երբևէ կլինի։ Ազդակները կարող են լինել երկկողմ հարաբերությունների զարգացման կամ ընթացքի մասին, ինչը վերաբերում  է այդ թվում Ռուսաստանին։ Այսինքն, մենք մեր երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի մեր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք քննարկում։ Եվ կարծում եմ, որ որևէ մութ կետ չկա այդ խոսակցություններում մեր մտահոգությունների մասին, որոնք մենք ունենք տարածաշրջանում Ռուսաստանի և մեր հարաբերություններում առկա իրադրության վերաբերյալ»,- ասել էր Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ