News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան խիստ նկատողություն է արել ավագ որդուն՝ Սյոտարո Կիսիդային, անպատշաճ վարքի համար։ Այս մասին գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոյին։

Կիսիդան նշել է, որ իր որդու պահվածքը կառավարության ղեկավարի Տոկիոյի նստավայրում պատշաճ չի եղել։ Նա ավելացրել է. «Մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի այսուհետ նման բան տեղի չունենա, որպեսզի նստավայրն օգտագործվի եւ կառավարվի հավուր պատշաճի»։

Ավելի վաղ ճապոնական ԶԼՄ-ները գրել էին, որ վարչապետի որդին, որն զբաղեցնում է նրա քարտուղարի պաշտոնը, 2022թ. դեկտեմբերին կառավարության ղեկավարի նստավայր է հրավիրել իր մոտ տասը հարազատներին ու ընկերներին։

Ցանցում հայտնվել է նրանց լուսանկարը շենքի շքամուտքի կարմրագորգ աստիճաններին։

Հունվարին Սյոտարոյին մամուլում մեղադրել էին ծառայողական դիվանագիտական ավտոմեքենաները զբոսաշրջության նպատակներով օգտագործելու մեջ։ Այն ժամանակ Ճապոնիայի ԱԳՆ-ն  հերքել էր այդ մեղադրանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ