News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը


Եթե Նիկոլ Փաշինյանը դեռ շարունակում է զբաղցենել երկրի ղեկավարի պաշտոնը, ուրեմն մենք ահավոր ենք աշխատել։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Պատգամավորը նշել է, որ դժվար է գտնել խորհրդարանական ընդդիմության ավելի  դաժան քննադատի, քան ինքն է։ «Մեզ լռել ստիպելու համար Փաշինյանը երկու տարբերակ ունի՝ ձերբակալել կամ սպանել մեզ։ Մենք քննարկումներ ենք անցկացնում ընդդիմության գործընկերների հետ։ Անգամ եթե մենք մենակ մնանք, միեւնույն է, կպայքարենք մինչեւ վերջ»,- նշել է Մամիջանյանը։

Նրա գնահատմամբ՝ ամենավատ սցենարի դեպքում Հայաստանում կլինեն մարդիկ, որոնք կհանձնեն Արցախը, եւ մարդիկ, որոնք չեն կարողացել խանգարել դրան։ Նա նշել է, որ չի պատրաստվում լինել ոչ մեկ, ոչ մյուս ճամբարում։

Ընդդիմադիրը հավաստիացրել է, որ Հայաստանի բնակչության ավելի քան 90 տոկոսն անհնար է համարում Արցախի հանձնումն Ադրբեջանի կազմ՝ վստահեցնելով, որ այդ մարդկանց ձայնն այնքան բարձր կլինի, որ Փաշինյանը չի կարողանա չլսել այդ ձայնը։

«Ակնհայտ է, որ Փաշինյանը հեշտությամբ չի հեռանա, նրան հեշտությամբ աթոռից պոկել չի ստացվի։ Բայց մենք այնքան էլ վատը չենք այդ գործում։ Մեր հնարավորություններից ավելին կանենք»,- հավաստիացրել է խորհրդարանականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Աստիճանաբար բացվում են փակագծերը. ի՞նչ է առաջարկում շարժումը
Ըստ այդմ, անցումային կառավարությունն ունենալու է 3 հիմնական գործառույթ...
«Հրապարակ». Եկեղեցու դեմ օրինագիծը՝ հաջորդ փուլում
Փաշինյանն այդ մասին բարձրաձայնել էր խորհրդարան-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում...
«Ժողովուրդ». Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից
Ահա թե ինչու են գործող իշխանությունները հատկապես «նախկիններից» վախենում. նրանք առավել դաժան են...
«Հրապարակ». Հանրահավաքին մասնակցեն՝ աշխատանքից կզրկվեն
Հանրահավաքից կես ժամ առաջ՝ 17.30-ին, նրանց հրավիրել էին մշակույթի տուն՝ իբր սոցիալական հարցեր քննարկելու...
«Փաստ». Նորանոր «անվտանգային գործիքների» կարիք ունեն
Ըստ այդմ, ոստիկանական համակարգում անընդհատ մտածում են նորանոր «գործիքների» մասին, որպեսզի...
«Հրապարակ». «Աննան համը հանում է». ՔՊ-ականները նյարդայնացած են
ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ պատգամավորների շրջանում  քննարկել են տիկնոջ երեւանյան զբոսանքը, վարքը...
Ամենաշատ