News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Գերմանիայի էկոնոմիկայի եւ կլիմայի պաշտպանության նախարարության Ռոբերտ Հաբեկի գրասենյակը նրա ընտրական օկրուգում սպիտակ նյութ պարունակող ծրար է ստացել, տեղեկացրել է Der Spiegel-ը։

Ֆլենսբուրգի գրասենյակի աշխատակիցները ոստիկանությանը տեղեկացրել են կասկածելի ծրարի մասին։ Ոստիկանական գործողությունը տեւել է երկու ժամ, հրշեջները նյութն արկղով դուրս են բերել շենքից։

Իրավապահները նախնական փորձաքննությունից հետո հակված են կարծելու, որ նյութը պարզապես մանր ավազ էր։ Սակայն առայժմ պարզ չէ, թե արդյոք այն պարունակել է որեւէ կենսաբանական նյութ։ Միջադեպի հետաքննությունը շարունակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ