News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ներողություն կխնդրի «5-րդ ալիք»-ից՝ հեռուստատեսության անունն ու բարի համբավը արատավորելու համար։

«06․10․2020թ․ ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործարար համբավն արատավորող գրառում։

23.10.2020թ․ «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի` վիրավորանք համարվող արտահայտությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու պահանջների մասին։

Դատարանը (դատավոր` Դանիել Մխեյանի նախագահությամբ) քննել է գործը և 24․05․2021թ․ վճռով մերժել է հայցը։

07․07․2021թ․ «5-րդ ալիք» հեռուստաընկերության ներկայացուցիչները վերաքննության կարգով բողոքարկել են վճիռը։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 18․10․2021թ․ որոշմամբ բեկանել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և գործն ուղարկել է ամբողջ ծավալով նոր քննության։

Գործը վերստին քննվել է առաջին ատյանի դատարանում դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ, ինչի արդյունքում Դատարանը 04․08․2022թ․ վճռով հայցը բավարարել է մասնակի։

Սույն վճիռը բողոքարկվել է վերաքննիչ քաղաքացիական դատարան Արթուր Հովհաննիսյանի ներկայացուցչի կողմից, և վերաքննիչ դատարանը 21․12․2022թ․ որոշմամբ վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվել է։

Պատասխանողի ներկայացուցչը բողոքարկել է այդ որոշումը Վճռաբեկ դատարանը, սակայն վերջինս 03․05․2023թ․ որոշմամբ մերժել է բողոքը վարույթ ընդունելը, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ։

Այսպիսով, դատարանը որոշել է Արթուր Հովհաննիսյանի կողմից 06.10.2020 թվականին ժամը 00:39-ին ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսագրության «սքրինշոթ»-ը, որը վերնագրել է «5-րդ ալիք/5 TV էս ի՞նչ եք անում: Իլյուշն ու հաքքին. ազ-ը ավելի մեղմ են արտահայտվում:» համարել որպես Հայցվորի գործարար համբավն արատավորող (վիրավորական) հրապարակում:

Պարտավորեցնել Պատասխանող Արթուր Հովհաննիսյանին իրեն պատկանող ֆեյսբուքյան էջում գրառում կատարել հետևյալ կերպ.

«Սույն գրառմամբ ցանկանում եմ հրապարակայնորեն ներողություն խնդրել «Շարկ» ՍՊԸ-ից, ով հանրությանը ներկայանում է 5-րդ ալիք անվան ներքո՝ վերջինի անունն ու բարի համբավը արատավորող՝ «5-րդ ալիք/5 TV էս ի՞նչ եք անում: Իլյուշն ու հաքքին. ազ-ը ավելի մեղմ են արտահայտվում:» վիրավորական գրառումը հրապարակելու համար:»

Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի համաձայն՝ Արթուր Հովհաննիսյանը պարտավորվում է նաև «5-րդ» ալիք հեռուստաընկերությանը փոխհատուցել 300․000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումար»,- ասվում է հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գորիս» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու «թզբեհի» միջից կասկածելի զանգված է հայտնաբերվել
Հունիսի 4-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական…
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ գործը կարճվեց. նա ընդունում է իր մեղքը
Նկատի ունենալով, որ ներքոնշյալ անձինք նախաքննության ընթացքում համագործակցել են քրեական հետապնդման մարմնի հետ, ամբողջությամբ ընդունել․․․
23-ամյա երիտասարդը թիկունքից դանակով հարվածել է պարեկին. նա կալանավորվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 23–ամյա երիտասարդին ՀՀ քրեական...
Մասնակցելու եմ շարժմանը, որ Ձեր վերևում կախված զինանշանի վրա Արարատ լեռը կիսալուսին չդառնա. Գ.Համբարձումյանը՝ դատավորին
Ի դեպ, դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ, «Արմավիր» ՔԿՀ-ում  պահվող...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 114 դեպք. Գրանցվել է 9 ավտովթար. վիրավորվել է 12 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի…
ԱԳՆ-ի դիմաց ակցիայի ընթացքում խուլիգանության գործով 3 անձ կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր` մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ