News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն Վրաստանից ակնկալում է միջազգային պատժամիջոցների պահպանում, որոնք սահմանափակում են Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմ վարելու Ռուսաստանի հնարավորությունները: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«Կարեւոր է, որ Վրաստանն առաջնորդվի ժողովրդավարական արժեքներով, որոնց մենք բոլորս հավատում ենք։ Մենք ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներից ակնկալում ենք պատժամիջոցների պահպանում, որոնք Ռուսաստանի համար բարդացնում են Ուկրաինայի դեմ նրա զավթողական պատերազմի ֆինանսավորումն ու կազմակերպումը»,-ասել է Սթոլթենբերգը:

Սթոլթենբերգը նշել է, որ դաշինքն աջակցում է Վրաստանին արդեն երկար տարիներ, այդ թվում՝ բարեփոխումների իրականացման հարցում։

Բրյուսելի ամենամյա համաժողովի ժամանակ Սթոլթենբերգը հայտարարել է, որ Վրաստանի նման երկրները փորձում են դիմակայել ռուսական ագրեսիային: Հենց այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթաժողովում որոշում է կայացվել ավելացնել օգնությունն այդ երկրների համար, եւ Վրաստանն առավել ցայտուն օրինակ է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը պատմել է առաջնագծում տիրող բարդ իրավիճակի մասին
Մնացած ուղղություններով ռուսները փորձում են հարձակողական գործողություն իրականացնել՝ ակտիվ ճակատի գիծը ձգելու նպատակով...
Մեծ Բրիտանիան և Լատվիան Ուկրաինայի ԶՈՒ-ի համար հազարավոր FPV դրոնների մատակարարման մրցույթ են հայտարարել
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշված է, որ ընտրության նպատակն է գտնել մատակարարներ...
Ուկրաինայի գլխավոր դատախազ. Պատերազմի ընթացքում ռուսները մահապատժի են ենթարկել առնվազն 61 ուկրաինացի ռազմագերու
Նրա խոսքով, բոլոր ուկրաինացի զինվորականները ռուսական գերության մեջ ենթարկվում են խոշտանգումների...
ԱՄՆ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա
Նա նաև ասել է, որ Միացյալ Նահանգները շուտով կհայտարարի Ուկրաինային լրացուցիչ զենք մատակարարելու...
Պատերազմի երկու տարում Ռուսաստանն Ուկրաինայում ավերել կամ վնասել է 210 000 շենք
Օգտագործվել են արբանյակների տվյալները...
Պուտինն սկսել է զրահաբաճկոն կրել հրապարակային միջոցառումներում. The Moscow Times
Պուտինն սկսել է զրահաբաճկոն կրել...
Ամենաշատ