News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Չնայած դա չի արդարացնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, իրադարձությունների շարքը, որոնք հանգեցրին պատերազմի, սկսվել է ՆԱՏՕ-ի անդամների՝ Ուկրաինային դաշինքում ընդունելու հնարավորության առաջին քննարկումից հետո, հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Die Zeit շաբաթաթերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հինգշաբթի։

«Ես չեմ կարծում, որ ամբողջ մեղքը Պուտինինն է։ Պատերազմն ինքնին շատ անողոք է, հարձակումը պետք է հետ մղվի, եւ ես աջակցում եմ ուկրաինական եւ արեւմտյան դիմադրությանը։ Բայց դեռ 2014-ին էսսեում ես լուրջ կասկածներ հայտնեցի Ուկրաինային ՆԱՏՕ-ին միանալու հրավերի ծրագրի վերաբերյալ։ Դրանով սկսվեց իրադարձությունների շարքը, որոնք ավարտվեցին պատերազմով։ Դա չի արդարացնում պատերազմը, բայց ես այն ժամանակ եւ մինչ օրս կարծում եմ, որ խելամիտ չի լինի համատեղել Արեւելյան դաշինքի բոլոր նախկին երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին եւ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու հետ»,-ասել է Քիսինջերը՝ հիշեցնելով, որ այն ժամանակ առաջարկում էր չեզոք կարգավիճակ տալ Ուկրաինային՝ նրան «կամուրջ դարձնելով երկու կողմերի միջեւ»։

Այժմ նախկին պետքարտուղարը համոզված է, որ Ուկրաինային անհրաժեշտ է ընդունել Հյուսիսատլանտյան դաշինք պատերազմի ավարտից հետո։ «Հիմա, երբ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ այլեւս չկան չեզոք գոտիներ, Արեւմուտքն ավելի լավ է Ուկրաինային ընդունի ՆԱՏՕ։ Դա երաշխավորում է, որ հակամարտությունները, որոնք կարող են նորից ծագել պատերազմի ավարտից հետո կամ խաղաղության համաձայնագրի արդյունքում, չեն կարող լուծվել Ռուսաստանի կամ Ուկրաինայի միակողմանի հարձակումներով»,-բացատրել է Քիսինջերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սաուդյան Արաբիան հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաժողովին Ռուսաստանի պատճառով
Սաուդյան Արաբիան ներկայացուցիչներ չի ուղարկի...
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է «ճակատագրական հետեւանքների» եւ «լուրջ հակահարվածի» մասին ՌԴ-ին արեւմտյան զենքով հարվածելու դեպքում
ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել հաշվարկներում վրիպումներ թույլ չտալ...
Խարկովի մարզում գիշերային գրոհների ժամանակ զոհվել է մեկ, վիրավորվել երկու մարդ
Խարկովի մարզում զոհվել է մեկ մարդ...
Բունդեսվեր. Գերմանիայի կողմից փոխանցված Patriot-ները կօգտագործվեն Ռուսաստանի տարածքում օդանավերին հարվածելու համար
Միանգամայն հնարավոր է, որ Patriot համակարգերն այժմ կիրառվեն նաև Խարկովի տարածքում և Ռուսաստանի...
Ուկրաինան ենթարկվել է զանգվածային գրոհի. Զելենսկին հայտնել է լրացուցիչ մատակարարումների անհրաժեշտության մասին
Անհրաժեշտ են լրացուցիչ Patriot-ներ եւ F-16-ներ...
Ուկրաինան և Շվեդիան անվտանգության համաձայնագիր են ստորագրել
Համաձայնագրի եզակի մասը մասնագիտացված ASC-890 ինքնաթիռների տրամադրումն է...
Ամենաշատ