News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպման ընթացքում կքննարկվեն բոլոր հակասությունները։

«Այսօր եռակողմ հանդիպման ժամանակ, ինձ թվում է, մենք կարող էինք քննարկել այս ամենը, հուսով եմ, որ մենք կկարողանանք պայմանավորվել այն մասին, ինչը հստակորեն բխում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման շահերից։

Ինձ թվում է, որ մենք ժամանակ կունենանք եռակողմ ձևաչափով մանրամասն քննարկելու այս ամենը»,- ասել է Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում ելույթի ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ