News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի պլանները Բելառուսի տարածքում իր միջուկային զինանոցի մի մասը տեղակայելու մասին լարվածություն են առաջացնում, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն: «Խոսքն այս դեպքում գործողությունների մասին է, որոնք միայն կխորացնեն լարվածությունը»,-ասել է նա։ Հարցին, թե ինչպիսին կարող է լինել ԵՄ արձագանքն այս համատեքստում, Ստանոն պատասխանել է. «Մենք չենք ցանկանում մասնակցել էսկալացիային։ ԵՄ-ն շատ ուշադիր կհետեւի իրավիճակին, որպեսզի տեսնի, թե ինչ է կատարվում տեղում։ Եվ մենք հնարավորինս համապատասխան կարձագանքենք»։

Այս տարվա մարտի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Բելառուսում տակտիկական  միջուկային զենք տեղակայելու շուրջ պայմանավորվածության մասին: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ռուսաստանը՝ Բելառուսի տարածքում տեղակայելով ոչ ռազմավարական միջուկային զենք, այն չի փոխանցում Մինսկին, դրա նկատմամբ վերահսկողությունը եւ կիրառման որոշումը կայացնում է Մոսկվան։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ