News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել սերբերի դեմ, որոնք բողոքի ակցիայի էին հավաքվել երկրամասի հյուսիսում գտնվող մունիցիպալիտետների շենքերի առջեւ, հաղորդում է Kosovo online-ը:

Մայիսի 26-ին Կոսովոյի ոստիկանության մարտիկները շրջափակել են երկրամասի հյուսիսում գտնվող Լեպոսավիչ, Զուբին-Պոտոկ եւ Զվեչան համայնքները: Տեղի սերբերը հավաքվել են շենքերի առջեւ, որպեսզի արգելեն այնտեղ կոսով-ալբանական ուժայինների եւ պաշտոնյաների մուտքը։ Բախումներ են սկսվել։

«Կոսովոյի ոստիկանության աշխատակիցները մտել են Զվեչանի մունիցիպալիտետի շենք, ընդ որում, արցունքաբեր գազի հետ մեկտեղ լուսաձայնային նռնակներ են կիրառել, լսվել է նաեւ հրաձգություն: Լեպոսավիչում կորել է հեռախոսակապը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հյուսիսային Կոսովսկա-Միտրովիցայում հնչում են օդային տագնապի ազդանշաններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ