News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բաքվում շարունակում են կեղծել ու մանիպուլացնել՝ մոլորության մեջ գցելով նրանց, ովքեր ծանոթ չեն իրական իրավիճակին։ Այս անգամ Բաքվում հայտարարել են «Ղարաբաղի եւ Արեւելյան Զանգեզուրի բոլոր շրջաններն ու քաղաքները էլեկտրականությամբ ապահովելու մասին»։  

Ադրբեջանի բնապահպանական փորձաքննության պետական գործակալությունում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման» հաշվետվության լսումների ժամանակ «Ազերէներժի» ԲԲԸ-ն նախագահի խորհրդական Վուգար Ալիեւի հնչեցրած պնդումը մի շարք ստեր է պարունակում:

Թե ինչ նպատակով է ընդհանրապես Ադրբեջանում 2020 թվականի ագրեսիայից անմիջապես հետո հայտնվել հայկական Զանգեզուր  անունով շրջանը, բացատրության կարիք չունի։ Նման շրջան Ադրբեջանում չի եղել, եւ այն ստեղծվել է հատուկ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։      

Արցախին էլեկտրականությամբ ապահովելու մասին հայտարարությունը նույնպես «լապշա» է եւ  ոչ միայն այն պատճառով, որ չնայած բոլոր ջանքերին՝ Ադրբեջանը չի վերահսկում Լեռնային Ղարաբաղի տարածքը, այլ այն պատճառով, որ Ադրբեջանի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում հանրապետության բնակչությանը գազից եւ էլեկտրականությունից զրկելու համար։

Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանի կողմից Արցախի էներգետիկ առումով խեղդման քաղաքականությունը հանգեցնում է էկոլոգիական աղետի:

Իսկ Բաքվում համառորեն շարունակում են հանցավոր քաղաքականությունը՝ այն ամրապնդելով ահա այսպիսի շինծու զեկույցներով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ