News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Կանեփի խրոնիկ օգտագործումը կրկնապատկում է դեպրեսիայի ռիսկը և չորս անգամ՝ երկբևեռ խանգարման։ Այս եզրակացություններին են հանգել դանիացի գիտնականները՝ 1995-2021 թվականներին ծնված 6,6 միլիոն մարդու մասնակցությամբ հետազոտության ընթացքում: Աշխատանքը հրապարակվել է JAMA գիտական ​​ամսագրում։

Կանեփի հետ կապված խանգարումներ են հայտնաբերվել 56000 մարդու մոտ: Նրանց 41%-ի մոտ ախտորոշվել է ծանր դեպրեսիա։ 14%-ի մոտ՝ երկբևեռ խանգարում։ 

Նոր հետազոտության արդյունքները համահունչ են նախորդ ուսումնասիրությունների արդյունքներին: Ենթադրվում է, որ տետրահիդրոկանաբինոլը (THC)՝ կանեփի հիմնական հոգեակտիվ բաղադրիչը, մեծացնում է փսիխոզի առաջացման վտանգը։ Այն խաթարում է ուղեղի այն մասերի աշխատանքը, որոնք մշակում են տեղեկատվությունը և որոշում վարքագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ