News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Սինգապուրում Credit Suisse-ի դուստր ձեռնարկության դեմ դատ է շահել։  Շվեյցարական բանկի կառուցվածքին պարտավորեցրել են նրան փոխհատուցում վճարել, որը կարող է կազմել հարյուր միլիոնավոր դոլարներ, հայտնում է Forbes-ը։

Դատարանը պարտավորեցրել է փոխհատուցում վճարել Վրաստանի ամենահարուստ միլիարդատիրոջը՝ ընդունելով, որ Credit Suisse Trust-ը խախտել է հայցվորների հանդեպ իր պարտավորությունները և չի պաշտպանել տրաստի ակտիվները։

Դատարանը Իվանիշվիլիի վնասը գնահատել է 926 մլն դոլար, սակայն այս գումարը կրճատել է 79,43 մլն դոլարով՝ նշելով, որ դա նախատեսված է կողմերի միջեւ կնքված համաձայնագրով։

2023 թվականի փետրվարին Credit Suisse-ը հայտնել էր, որ Իվանիշվիլիին վճարել է 210 միլիոն դոլար՝ «հայցվորի բոլոր հաշիվների վերաբերյալ վարույթի շրջանակներում»։

Credit Suisse Trust-ը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը, Bloomberg-ին հայտնել է շվեյցարական բանկի ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ