News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը կրկին հայտնվել է սեփական թիմակիցների քննարկման թիրախում: Թորոսյանը որքան էլ փորձում է ցույց տալ, որ թիմակիցների հետ լավ հարաբերությունների մեջ է, բայց նա թիմում փորձում է դիրքավորվել որպես ընդդիմադիր: Բանն այն է, որ Թորոսյանը ԱԺ-ում երբեմն ընդդիմադիրների նման թունդ ելույթներ է ունենում, սուր քննադատում սեփական թիմակիցներին:

Օրինակ՝ չորեքշաբթի օրը, երբ ԱԺ-ում քննարկվում էր Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցը, հիմնական զեկուցողը պետք է լիներ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, սակայն նա չէր եկել ԱԺ, քանի որ գործուղման էր, ուստի հարցը զեկուցեց ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Վիգեն Քոչարյանը։ Արսեն Թորոսյանը բավականին սուր արձագանքեց սրան՝ կոչ անելով Կարեն Անդրեասյանին գործուղումներն այնպես կազմակերպել, որ չհամընկնեն ԱԺ գալու հետ:

ՔՊ-ականները տեւական ժամանակ է՝ քննարկում են՝ ինչու է Թորոսյանն իրեն ագրեսիվ պահում, ինչու է իրեն թիմում ընդդիմադիրի նման դրսեւորում, հաճախ առանձին զրույցների ժամանակ էլ է թիմակիցներին հակադարձում, փորձում քննադատել նրանց: Մի մասը նշում է, որ դա պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի հետ լարված հարաբերություններով, մի մասն էլ կարծում է, որ Թորոսյանը չի մարսում իր պաշտոնավարման օրոք կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում տեղի ունեցած վերջին բացահայտումները:

Ամեն դեպքում, մեր տեղեկություններով՝ այս դեպքում գործընթացին դեռ stop է տրված, բայց չի բացառվում, որ առաջիկայում կրկին օրակարգ գա Թորոսյանին կալանավորելու հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն. Վահե Հովհաննիսյան
Հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից...
Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից, սարսափում են նաև Սրբազանի կերպարից. Վիգեն Սարգսյան
Սարսափում են նաև Սրբազանի կերպարից: Նա կիրթ է, մարդկանց հետ շփման և խոսքը տեղ հասցնելու երկար...
Այս գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. «Հինգ իրավապաշտպաններ»
Նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու հիմնազուրկ կասկածով, որը բնականաբար հերքվել է անձնական խուզարկությամբ...
Դեսպան Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիետնամի նախագահի պաշտոնակատարին
Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության...
«Հրապարակ». Եկեղեցու ճակատագրական ընտրությունը. Եկեղեցու ներսում կա երկու տեսակետ
Հոգեւորականների շրջանում կա նաեւ կարծիք, որ շարժման ձախողումը կսասանի ամենայն հայոց կաթողիկոսական...
«Ժողովուրդ». Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ
Ըստ մեր տեղեկությունների՝ Հայկ Մարությանը պահանջում է, որ դատարանը 09.10.2023 թ. թիվ 3179-Ա, ՀՀ ՆԳՆ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ