News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Իրավիճակը Կոսովոյի հյուսիսում այսօր առավոտյան, Կոսովոյի ոստիկանության եւ տեղի բնակիչների միջեւ երեկվա բախումից հետո, հանգիստ է, տեղեկացրել է սերբական RTS հեռուստաալիքը։

Յարինի անցակետում խցանումներ չկան։ Ուղեւորատար եւ բեռնատար փոխադրումներն իրականացվում են բնականոն։

Երեկ ուշ երեկոյան անցակետում նկատվել է անցնող մեքենաների կուտակում Բելգրադում «Հույսի Սերբիա» հանրահավաքից հետո մարդկանց վերադառնալու պատճառով։ Բրնյակ անցակետն աշխատում է սովորական ռեժիմով։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Բելգրադում եւ Պրիշտինայում ԱՄՆ դեսպանները եւ Եվրոպական միության ընդլայնման հանձնակատարը դատապարտել էին Կոսովոյի իշխանությունների գործողությունները եւ զսպվածության կոչ էին արել։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը  հեռանում է Սերբիայի առաջադեմ կուսակցության առաջնորդի պաշտոնից։ Այս մասին նա ինքն է հայտարարել իր աջակցությանը նվիրված մասշտաբային հանրահավաքում։

«Վաղվանից ես լինելու եմ Սերբիայի բոլոր քաղաքացիների նախագահը, այլ ոչ թե քաղաքական կուսակցության նախագահ։ Այն կկառավարեն այլ ընդունակ մարդիկ։ Այս ճգնաժամի պատճառով մենք մեզ նորից կհայտնագործենք։ Մենք կձեւավորենք շարժում ժողովրդի եւ մեր երկրի համար եւ, խնդրեմ, Սերբական առաջադեմ կուսակցությունը կլինի այդ շարժման անկյունաքարը»,- ասել է Վուչիչը։

Կազմակերպիչների խոսքով՝ «Հույսի Սերբիա» նախաձեռնության նպատակը երկրի միավորումն է։ Չնայած ուժեղ անձրեւին՝ հանրահավաքին մասնակցում էին հարյուր հազարավոր մարդիկ, որոնց մի մասը եկել էր ավտոբուսներով Սերբիայի տարբեր քաղաքներից, ինչպես նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինայից, Չեռնոգորիայից, Խորվաթիայից եւ Հյուսիսային Մակեդոնիայից։

Վուչիչի աջակցության հանրահավաքը կազմակերպվել էր ի պատասխան երեք խոշոր հակակառավարական բողոքների՝ այս ամսվա սկզբին զանգվածային երկու սպանության հետ կապված, որոնց հետեւանքով զոհվել է 18 մարդ։

Ընդդիմության կարծիքով՝ Վուչիչը նպաստել է հասարակության պառակտմանը։ Միջոցառումը համընկել է նոր ճգնաժամի հետ Կոսովոյի նախկին սերբական երկրամասում, որտեղ երեկ տեղի են ունեցել բախումներ էթնիկ սերբերի եւ Կոսովոյի ոստիկանության միջեւ, որն էլ Վուչիչին մղել է բարձրացնել սերբական բանակի մարտունակությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ