News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Մարդասպաններ», «Հանցագործներ», «Մենք հետեւում ենք Ձեզ»․ սրանք վերջին ամիսներին Իսպանիայի ազգային օդերեւութաբանական գործակալության AEMET օդերեւութաբաններին ուղղված սպառնալիքներից եւ վիրավորանքներից ընդամենը մի քանիսն են, որոնք ստացվում են սոցիալական ցանցերի, կայքի, նամակների, հեռախոսազանգերի միջոցով եւ նույնիսկ շենքերին գրաֆիտիի տեսքով։

Այս մասին CNN-ին ասել է AEMET-ի խոսնակ Էստրելա Գուտիերես-Մարկոն:

Սակայն վերջին շրջանում նկատվում է արագ աճ, որը համընկնում է Իսպանիայի ծայրահեղ եղանակային պայմանների հետ։ Սաստիկ երաշտը հանգեցրել է ջրի մակարդակի իջեցմանը։

Վիրավորանքներն այնքան լուրջ են դարձել, որ ապրիլին AEMET-ը Twitter-ում տեսանյութ է տեղադրել՝ կոչ անելով դադարեցնել հետապնդումները եւ հարգանք ցուցաբերել։

Դավադրության տեսաբանների եւ կլիմայի ժխտողների կողմից օդերեւութաբանների հետապնդումը երեւույթ է, որը բնորոշ է ոչ միայն Իսպանիային, նշում է հեռուստաալիքը:

Սոցիալական ցանցերում գործակալության բազմաթիվ հաղորդագրությունների տակ օգտատերերը տեղադրում են երկնագույն երկնքի պատկերներ, որոնք հատվել են սպիտակավուն հետքերով: Նրանք սխալմամբ պնդում են, որ այդ հետքերը պարունակում են քիմիական նյութերի կոկտեյլ՝ եղանակը արհեստականորեն շահարկելու համար՝ կանխելով անձրեւները եւ կլիմայի փոփոխությունը:

Այս տեսությունը կտրականապես մերժվում է գիտնականների կողմից։

Ինքնաթիռներն իսկապես գոլորշու հետքեր են թողնում, բայց գիտնականները խոսքով՝ «քիմիական հետքերի» գոյության ապացույցներ չկան։

ԱՄՆ-ից Ավստրալիա․ եղանակի ազգային ծառայությունները, օդերեւութաբանները եւ կլիմայի տեղեկատվության մասնագետները ասում են, որ բախվում են սպառնալիքների եւ վիրավորանքների աճի։

Ֆրանսիայում օդերեւութաբաններին մեղադրել են երկրում երաշտն ու շոգը չափազանցնելու մեջ։

Ավստրալիայում օդերեւութաբանության բյուրոն քննադատության է ենթարկվել ջերմաստիճանի ռեկորդների վերաբերյալ տվյալներ հրապարակելու համար՝ պնդելով, որ դրանք ուռճացված են՝ կլիմայի փոփոխությունն ավելի լուրջ ներկայացնելու համար:

Իսկ Մեծ Բրիտանիայում օդերեւութաբանները հայտնել են առցանց ոտնձգությունների աննախադեպ մակարդակի մասին անցյալ տարվա ռեկորդային շոգի ժամանակ, որը հանգեցրել է առաջին անգամ ջերմաստիճանի «կարմիր նախազգուշացմանը»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ