News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը


Հասկանալի է, որ Արեւմուտքի կողմից Հայաստանի վրա ճնշումը մեծ է։ Հասկանալի է, որ այդ ճնշմանը դժվար է դիմադրել, բայց Ռուսաստանում նույնպես պետք է վերաբերվեն դրան որպես ինչ-որ օբյեկտիվ իրողություն։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, «Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինքը» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ՝ ՄԳԻՄՕ-ի ժողովրդական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Նիկոլայ Սիլաեւը։

«Ես լավ հասկանում եմ՝ Հայաստանի ժողովուրդը, որը հիասթափված է ռուսական դիրքորոշումից այն ամենի նկատմամբ, ինչ եղել է անցյալ տարվա սեպտեմբերին, եւ նրա նկատմամբ, ինչ եղավ Լաչինի միջանցքում՝ ի հեճուկս եւ ի խախտումն այն պարտավորությունների, որոնք Ադրբեջանը ստանձնել է երեք եռակողմ հռչակագրերի համաձայն։ Ես լավ հասկանում եմ հասարակության հիասթափությունը Հայաստանում։ Բայց կա իրականություն, կա քաղաքականություն, որն ընտրում են նրանք, ովքեր այդ քաղաքական կուրսը ձեւավորում եւ իրականացնում են։

Այս հիասթափության պայմաններում քաղաքական կուրսն ավելի շատ կլինի հօգուտ հիասթափույան կամ կարող է լինել հօգուտ Ռուսաստանի նկատմամբ սթափ վերաբերմունքի։ Սթափ ոչ թե այն իմաստով, որ Ռուսաստանը կատարյալ է, ամենաուժեղը, միշտ կօգնի բոլորին, այլ սթափ այն առումով, որ կան օբյեկտիվ սահմանափակումներ, որոնց Ռուսաստանն այժմ բախվում է»,-նշեց ռուս քաղաքագետը։

Նրա կարծիքով՝ միեւնույն ժամանակ հույզերի, հիասթափության պատճառով Ռուսաստանի հետ դաշինքից հրաժարվելն այնքան էլ ռացիոնալ չէ արտաքին քաղաքականության տեսանկյունից։ «Իմ թեզն այն է, որ կարեւոր է եւ՛ ռուսական, եւ՛ հայկական կողմից չուժեղացնել այն հիասթափությունը, որն այժմ կա հանրային կարծիքի մեջ։ Բայց Հայաստանում դա ավելի ուժեղ է զգացվում հասկանալի պատճառներով, Ռուսաստանում դա ավելի թույլ է զգացվում։ Հարցն այն է, թե արդյոք մենք ուժեղացնում ենք հիասթափության այդ զգացումը, թե ձգտում ենք սթափ աչքերով նայել այդ հույզին՝ հասկանալով այն սահմանափակումները, որոնց այժմ բախվում ենք»,-պարզաբանեց Սիլաեւը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ