News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը իր հրամանագրով Ռուսաստանի նոր պետական պարգեւ է հիմնել՝ Գագարինի շքանշանը, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Հրամանագրում նշվում է, որ մրցանակը կշնորհվի տիեզերագնացության ոլորտում ունեցած վաստակի համար։

Շքանշանով կպարգեւատրվեն նաեւ տիեզերական ոլորտում գիտնականների, ինժեներների եւ այլ մասնագետների պատրաստման, տիեզերական տեխնիկայի մշակման, արտադրության, փորձարկման եւ անխափան շահագործման, նոր տեխնոլոգիաների ստեղծման եւ ներդրման, ինչպես նաեւ տիեզերքի բնագավառում պետական քաղաքականության իրականացման գործում ունեցած վաստակի համար, այդ թվում՝ երկրի պաշտպանության եւ անվտանգության շահերից ելնելով:

Մրցանակը կարող են ստանալ ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիները, այլեւ օտարերկրացիները՝ «Ռուսաստանի հետ" տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում միջազգային համագործակցությանը արդյունավետ մասնակցության համար»։

Բացի այդ, Գագարինի շքանշանով կարող են պարգեւատրվել կազմակերպությունների կոլեկտիվները՝ տիեզերական գործունեության մեջ մեծ նվաճումների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ