News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ը դադարեցրել է Լիբանանում սիրիացի փախստականներին դրամական օգնության վճարումը՝ լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյաների առարկություններից հետո, որ դա կարող է սրել լարվածությունը ծանր վիճակում գտնվող տեղացիների հետ հարաբերություններում, հաղորդում է Reuters-ը:

ՄԱԿ-ը հայտնել է, որ ի պատասխան Լիբանանի խնդրանքների՝ որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել դոլարների օգտագործումը լիբանանյան ֆունտների հետ միասին՝ հաջորդ ամիս փախստականներին դրամական օգնություն վճարելու համար, մինչդեռ շարունակվում են քննարկումները օգնության տրամադրման պատշաճ եղանակի շուրջ:

Լիբանանի տեղական արժույթը կորցրել է իր արժեքի ավելի քան 98 տոկոսն այն բանից հետո, երբ 2019-ին սկսվեց տնտեսական անկումը, որը ճնշում գործադրեց ինչպես Լիբանանի ընտանիքների, այնպես էլ ՄԱԿ-ի փախստականների գործակալությունում գրանցված շուրջ 800 000 սիրիացիների վրա:

Լիբանանում մարդասիրական օգնության համակարգող Իմրան Ռիզան եւ ՄԱԿ-ի այլ պաշտոնյաներ երեքշաբթի հայտարարել են, որ իրենց գործակալությունները կսկսեն փախստականներին օգնություն հատկացնել ինչպես դոլարով, այնպես էլ լիբանանյան ֆունտով։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ