News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այսօր, Սայաթ-Նովա պողոտայում երկու անձ ապօրինի հատել են 3 հսկայական բարդիներ՝ մեծ վնաս հասցնելով Երևանի կանաչ ֆոնդին։ Այս մասին ասվում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում:
 
ԿՇՄՊ ՀՈԱԿ-ն անմիջապես արձագանքել է, դիմել է ոստիկանություն։ Օրինազանցները բերման են ենթարկվել։ Ընթանում է նախաքննություն։ 

ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը հետամուտ է լինելու, որպեսզի Երևանի կանաչ ֆոնդին վնաս հասցրած օրինախախտները կրեն պատասխանատվություն, փոխհատուցեն հասցրած վնասը։ 

Հարգելի համաքաղաքացիներ, կազմակերպությունը ևս մեկ անգամ զգուշացնում է՝ կանաչ ֆոնդի հետ յուրաքանչյուր աշխատանք պետք է կատարվի ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի թույլտվությամբ և դենդրոլոգի ներկայությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ