News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

 ՌԴ-ի և Վրաստանի միջև վիզային ռեժիմի վերացումը  և նրանց միջև ավիահաղորդակցության վերականգնումը չեն ազդում ռուս-աբխազական փոխհարաբերությունների վրա, հայտարարել է Աբխազիայի արտգործնախարար Ինալ Արձինբան, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

Ըստ նրա, «Ռուսաստանի և Աբխազիայի ԱԳՆ-ների միջև գործում է արտաքին քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմը»։

«Բնականաբար, այդպիսի հարցերը մենք քննարկում ենք, տեղեկացնում ենք միմյանց, ուստի մենք նախապես գիտեինք ՌԴ նախագահի համապատասխան հրամանագրի պատրաստման մասին», ավելացրել է նախարարը։

Բացի այդ Արձինբան հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություն է անվանել Բելառուսի հետ հարաբերությունների զարգացումը։

Արձինբան հիշեցրել է Բելառուսի և Աբխազիայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ասլան Բժանիայի անցյալ տարվա սեպտեմբերին Պիցունդայում և այս տարվա փետրվարին Մինսկում կայացած հանդիպումների մասին։

«Սա ներդրումների և առևտրատնտեսական համագործակցություն է, համագործակցություն կրթության և առողջապահության ոլորտներում, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարությունների գծով»,- ճշտել է Աբխազիայի արտգործնախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ