News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը


Ոստիկանները ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւս թույլ չտվեցին բարձրանալ Սարդարապատի հուշահամալիր: Այն առավոտից փակ էր բոլորի համար քանի որ նախատեսված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ հանրապետության ղեկավար կազմի մասնակցությամբ հանդիսավոր արարողություն:

Հրանտ Մարգարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Ես իսկապես չգիտեմ՝ սա ինչ տեսակ վերաբերմունք է: Ես հասկանում եմ, որ իրենք շատ են վախենում, բայց կարծում եմ՝ անտեղի են վախենում առնվազն էս օրվա հետ կապված: Ուղղակի ապշեցուցիչ է:

Պետք է նախորոք հայտարարեն, ես միշտ եկել եմ մինչեւ կեսօր բարձրացել եմ Սարդարապատ եւ վերադարձել եմ, նման բան չեմ տեսել: Եթե անգամ մեքենաների հոսքն արգելված է եղել, մարդկանց հոսքն արգելված չի եղել»:

Անդրադառնալով օրվա խորհրին, ՀՅԴ-ական գործիչն ասաց. «Սա յուրահատուկ օր է, մենք 9 դար հայկական բարձրավանդակի վրա պետականություն չենք ունեցել, 9 դար հետո մեր ամենավատ պահին, ջարդից, կոտորածից հետո կարողացել ենք պետականություն ստեղծել: Ինչո՞ւ ենք կարողացել. Երկու պատճառ է եղել: Նախ, մենք ինքնրուրույն ենք եղել, ինքնուրույն քաղաքական  ազգային ուժ ենք եղել, եւ մենք կազմակերպված մարտական, զինվորական  ուժ ենք եղել: Դրա համար կարողացել ենք անկման ամենավատ աստիճանից հառնել եւ պետականություն ստեղծել:
Այսօր եւս մենք պետք է մտածենք նույնիսկ այս պարտությունից հետո երկու բան կա, որ մեզ կարող է փրկել՝ ինքնուրույնություն, անկախություն եւ զինվորական ուժ ու կազմակերպվածություն: Այդպես պետք է կարողանանք փրկվել:

Այս իշխանությունը ճիշտ հակառակն է անում, մենք մեր  հույսը դրել ենք օտարի վրա, դռնեդուռ ենք ընկել, որպեսզի մեր հարցերը ուրիշների միջոցով լուծենք, մենք չենք փորձում մեր սեփական ուժը վերակերտել: մենք չենք փորձում ազգային միասնականություն ստեղծել, որովհետեւ ազգային ուղղությամբ չենք գնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին վստահությամբ կարելի է ասել, որ նրանք փոքրամասնություն են. Ավինյանը՝ Բագրատ Սրբազանի շարժման մասին
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քաղաքական գործունեություն ծավալել…
Շարժում կոչվածը մարել է մայիսի 9-ին, «տապանաքարը» դրված է. Տարոն Չախոյան
Մայիսի 9-ին հետևած բոլոր գործողությունները միտված են մարած շարժումը…
Կիրակի օրը Բագրատ Սրբազանը հանդես է գալու կարևոր՝ իրավիճակ փոխող ելույթով. մեզ 100.000 մարդ է պետք. «Սրբազան պայքար»
Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բոլորս միասին սկսենք հանրահավաքի...
Գործող վարչախումբը միացրեց իր ռեպրեսիվ մեքենան և սկսեց բռնաճնշումները շարժման մասնակիցների նկատմամբ. Չալաբյան
Այսուհետև մեր պայքարը նաև նրանց ազատության համար է, ինչպես և բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ արդարության վերականգման...
Ինչպես է դատական իշխանությունը կազմակերպում քաղաքական հետապնդումները. Արսեն Բաբայանը «թարմ օրինակ» է բերել
Ով տեղյակ չի՝ ասեմ. Այս 6 դատավորներն առավելապես չեն կատարում իշխանության քաղաքական...
«Հրապարակ». Ե՞րբ կհասնի շարժումն Ազգային ժողով
ՔՊ-ում տեղեկություններ ունեն, որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, ավարտելով տարբեր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ