News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

 EgyptAir ավիաընկերության օդանավի անվադողը պայթել է, բայց այն շաբաթ վաղ առավոտյան  բարեհաջող վայրէջք է կատարել իր նշանակման կետում՝ Սաուդյան Արաբիայում, հաղորդել է Եգիպտոսի ազգային օդային փոխադրողը, տեղեկացնում է  The Associated Press-ը։

MS643 չվերթը կիրակի վաղ առավոտյան թռել է Կահիրեի միջազգային օդանավակայանից և սաուդյան առափնյա Ջիդա քաղաքի, թագավոր Աբդուլազիզի անվան միջազգային օդանավակայանում վայրէջքի պահին նրա անվադողերից մեկը պայթել է, ասվում է EgyptAir-ի հայտարարության մեջ։

«Boeing 738-ը անվտանգ վայրէջք է կատարել թռիչքուղու վրա, և բոլոր ուղևորները դուրս են եկել ինքնաթիռից, առանց վնասվածքների մասին հաղորդումների»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավիաընկերությունը չի պարզաբանել պատահարի պատճառը և հաղորդել է, որ ներկայումս ինքնաթիռի զննում և տեխնիկական սպասարկում է իրականացվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ