News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում` մայիսի 28-ին, 29-ին, հունիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 30-31-ը, հունիսի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մայիսի 28-29-ի, հունիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +27+29 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝գիշերը +8+12, ցերեկը՝ +16+21,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +17+21,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +25+27,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +17+22,

Լոռիում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +21+25,

Տավուշում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +22+27,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +16+21,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +23+28,

Արարատում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +27+30,

Արմավիրում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +27+30, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+21,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +27+30,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +29+34,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+26,

Արցախում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +27+31։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ