News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իրանի սահմանապահները գործում են բարիդրացիության սկզբունքներին համապատասխան, հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Քյումարս Հեյդարին՝ զգուշացնելով, որ Իրանը պատասխան կտա հարևան երկրների կողմից միջազգային կանոնների ցանկացած խախտման, տեղեկացնում է Mehr-ը։

Գեներալ Հեյդարին և Իրանի ոստիկանապետի տեղակալ Քասեմ Ռեզային այցելել են երկրի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգ, որը սահմանակից է Պակիստանին ու Աֆղանստանին։

Աֆղանստանի հետ Իրանի սահմանը գտնվում է բանակի ցամաքային զորքերի և սահմանապահների հսկողության տակ, իսկ սահմանամերձ գոտում  անվտանգությունն աբողջովին ապահովված է, հայտարարել է գեներալ Հեյդարին այցի ընթացքում։

Իրանի սահմանապահները և ցամաքային զորքերը գործում են միջազգային նորմերի և բարիդրացիության սկզբունքներին համապատասխան, ասել է նա՝ ավելացնելով, որ եթե հակադիր կողմերը չհետևեն կանոններին, ապա կբախվեն նոր առճակատման։

Գեներալ Ռեզային նույնպես ընդգծել է, որ Իրանի և Աֆղանստանի սահմանները մի քանի անգամ դարձել են «Աֆղանստանի կառավարիչների սխալների ականատեսը»։

Ըստ նրա, երեկ սահմանամերձ գոտում  փոխհրաձգություն է տեղի ունեցել, և հակամիջոցառումներ են ձեռնարկվել։

«Հարևան երկրները պետք է իմանան, որ ընդհանուր սահմանները բարեկամության սահմաններ են, և մենք չպետք է թույլ տանք, որ որևէ դժբախտություն պատահի»,- ավելացրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ