News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Հաջորդ տարվանից Սոմալին իր նախագահին և մյուս պաշտոնյաներին կընտրի ուղիղ քվեարկությամբ, կիրակի  հայտարարել է  կառավարությունը՝ վերջ դնելով  երկրում գործող անուղղակի քվեարկության համակարգին, տեղեկացնում է Reuters-ը։

Համատարած անկայունության պայմաններում, ինչը իսլամական ապստամբության և պետական թույլ կառույցների հետևանք է, վերջին տարիներին օրենսդիրներն էին  քվեարկում   նախագահի օգտին, այն դեպքում, երբ կլանների ղեկավարները և ավագանիներն էին ընտրում օրենսդիրներին ինչպես դաշնային կառավարությունում, այնպես էլ տարածաշրջանային նահանգներում։

Նախապես ծրագրվում էր, որ երկիրը համընդհանուր ընտրական իրավունքին կվերադառնա 2020 թվականին, սակայն քաղաքական գործիչների   շարունակվող  խմբակայնությունը և ամբողջ երկրում պահպանվող անկայուն վիճակը հարկադրեցին կառավարությանը պահպանել անուղղակի քվեարկությունը։

«Հաջորդ տարվանից սկսած յուրաքանչյուր հինգ տարին մեկ կանցկացվեն ընտրություններ «մեկ մարդ՝ մեկ ձայն» սկզբունքով»,- ասվում է հայտարարության մեջ, որ Թվիթերում հրապարակել է երկրի պետական SONNA ԶԼՄ-ն։

Վարչապետի պաշտոնը վերացվելու է։

«Վարչապետի պաշտոնը վերացվելու է և փոխարինվելու է նախագահական համակարգով, որի դեպքում նախագահը և փոխնախագահը ընտրվելու են անմիջականորեն ժողովրդի կողմից միասնական ցուցակով»,- նշվում է հայտարարության մեջ։

Որոշումն ընդունվել է մայրաքաղաք Մոգադիշոյում նախագահ Հասան Շեյխ Մոհամուդի նախագահությամբ կայացած քառօրյա հանդիպման արդյունքում։

Հայտարարության համաձայն, միայն երկու քաղաքական կուսակցության է թույլատրվելու մասնակցել ընտրություններին։

Մոհամուդը, որը հնգամյա մանդատ ունի, օրենսդիրների կողմից ընտրվել է անցյալ տարվա մայիսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ