News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա տիկին Ջիլը կիրակի ներկա են  եղել իրենց թոռնուհի Նատալիի միջին դպրոցն ավարտելու արարողությանը, տեղեկացրել են Սպիտակ տնից։ Նատալին Բայդենի հանգուցյալ որդու՝ Բոյի դուստրն է։ Նա սովորում է Միդլթաունի Սուրբ Անդրեյի դպրոցում և աշնանն ընդունվելու է Փենսիլվանիայի համալսարան։Հանգուցյալ Բո Բայդենը նույնպես ավարտել էր այդ համալսարանը։

Նախագահները սովորաբար ամեն տարի ներածական խոսքով են հանդես գալիս այդպիսի միջոցառումներին, այդ թվում նաև զինվորական ծառայության ակադեմիաներից մեկում։ Բայց այս տարի Բայդենին վիճակվել է հետևել, թե ինչպես է իր թոռներից մեկը մասնակցում զինվորական ծառայության անցնելու ծիսակարգին։

Այս ամիս ավելի վաղ Բայդենը և ԱՄՆ առաջին տիկինը ներկա են գտնվել ևս մեկ թոռնուհու՝ Մեյզի Բայդենի Փենսիլվանիայի համալսարան ընդունվելու արարողությանը,- գրում է The Associated Press-ը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ