News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Հունաստանի նորընտիր օրենսդիրները երդում են տվել կիրակի, սակայն խորհրդարանը, որտեղ նրանք  նիստեր են անցկացնում, կարող է լուծարվել արդեն երկուշաբթի՝ հունիսի 25-ի նոր ընտրությունների նախաշեմին, տեղեկացնում է The Associated Press-ը։

Ոչ մի կուսակցություն բացարձակ մեծամասնություն չստացավ մայիսի 21-ի ընտրություններում, որոնք անցկացվում էին պարզ համամասնական ներկայցուցչության սկզբունքով։

Կոալիցիա կազմելու փորձեր չարվեցին, իսկ երեք հիմնական կուսակցություննների առաջնորդները կառավարություն ձևավորելու իրենց մանդատները վերադարձրեցին համարյա ստանալուն պես։  

Երկուշաբթի առավոտյան օրենսդիրները կընտրեն խոսնակ և խոսնակի տեղակալներ։ Խորհրդարանը կլուծարվի  երկուշաբթի կամ երեքշաբթի, ինչը կնշանավորի ընտրարշավի սկիզբը։

Նոր ընտրություններն անցկացվելու են նոր համակարգով, որը նախատեսում է 25-50 տեղերի բոնուսի տրամադրում հաղթած կուսակցությանը՝ կախված նրա արդյունքներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ