News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, Երևանի բնակիչ 23-ամյա Կորյուն Կ.-ն, իր վարած Մերսեդես GL 500 մակնիշի ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարող քաղաքացուն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, այնուհետև վարորդը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տպել
Ամենաշատ