News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

«Ընտրություններում հաղթանակը օրինաչափ արդյունքն էր Թուրքիայի նախագահի պաշտոնում ձեր անձնազոհ աշխատանքի, թուրք ժողովրդի աջակցության տեսանելի վկայությունը պետական ինքնիշխանությունը ամրապնդելու և ինքնուրույն, անկախ արտաքին քաղաքականություն վարելու ձեր ջանքերին»,- ասվում է Կրեմլի կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում։

Պուտինը նշել է, որ բարձր է գնահատում Էրդողանի անձնական ներդրումը ռուս-թուրքական բարեկամական հարաբերությունների ամրապնդման, տարբեր ուղղություններով փոխշահավետ համագործակցության գործում։

«Ուզում եմ հաստատել հրատապ հարցերի շուրջ երկկողմանի, տարածաշրջանային և միջազգային օրակարգերով մեր կառուցողական երկխոսությունը շարունակելու  պատրաստակամությունը։ Մեծ նշանակություն ենք տալիս համատեղ նախագծերի հետևողական իրականացմանը, նախևառաջ «Ակույու» ԱԷԿ-ի կառուցման և Թուրքիայի տարածքում գազային հաբ ստեղծելու նախագծերին»,- ասվում է փաստաթղթում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ