News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

2022-ին արձանագրել ենք 12,6 տոկոս տնտեսական աճ, որը վերջին 15 տարիների համար աննախադեպ բարձր ցուցանիշ է. Համապատասխանաբար 2022-ի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն, 926 մլրդ դրամ, որը ի սկզբանե պլանավորվածի համեմատ ավել է շուրջ 82 մլրդ դրամով կամ 4 տոկոսով: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն երբ 2021-ի դեկտեմբերին ԱԺ-ն ընդունել 2022-ի բյուջեն, եկամտային մասը պլանավորված էր 82 մլրդ դրամով պակաս: Բայց նաեւ ուզում եմ ընդգծել, որ 2022-ի բյուջետային ցուցանիշները 2021-ի նկատմամբ հարկային եկամուտների մասով ավել է 399 մլրդ դրամով կամ 21,4 տոկոսով: Իսկ 2017-ի նկատմամբ 2022-ի հարկային եկամուտները ավել են 2 մլրդ 20 մլն դրամով կամ 66,3 տոկոսով, իսկ 2018-ի նկատմամբ 670 մլրդ դրամով կամ 53 տոկոսով»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչի՞ հաշվի է տեղի ունեցել բյուջեի եկամուտների այս աճը, Փաշինյանը երեք գործոն նշեց. «Առաջինը տնտեսականն աճի ցուցանիշներն են, երկրորդը ստվերի կրճատումը, երրորդը այն բարեփոխումները, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է»,-ասաց վարչապետը:

«2023-ի ապրիլին հավաքագրվել է 296,8 մլրդ դրամի հարկային եկամուտ, որը ՀՀ պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է: ՀՀ-ում երբեք մեկ ամսում այդքան հարկային եկամուտ չի հավաքագրվել: Օրինակ, 2022-ի ապրիլին հավաքագրել էինք 231,3 մլրդ դրամի հարկային եկամուտ, իսկ 2018-ի ապրիլին՝ 126 մլրդ դրամ: Այսինքն 2018-ի ապրիլի համեմատ հարկային եկամուտները կրկնապատիկից ավել ավելացել են»,-ընդգծեց վարչապետը:

Անդրադառնալով այս տարվա 4 ամիսներին հավաքագրված հարկային եկամուտներին, Փաշինյանն ասաց, որ այս տարվա 4 ամիսներին ավելի շատ գումար է բյուջե մուտքագրվել, քան 2000-2010 թվականներից յուրաքանչյուրում տարվա ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ