News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ճապոնական դատարանը երեքշաբթի որոշում է կայացրել, որ նույնասեռական ամուսնությունների արգելքը ոչ սահմանադրական է, տեղեկացրել է Reuters-ը։

Նագոյայի օկրուգային դատարանի որոշումը երկրորդն է (որով ընդունվում է այն, որ նույնասեռական ամուսնությունների արգելքը ոչ սահմանադրական է) վերջին երկու տարվա չորս գործերից։ Ճապոնիայի սահմանադրության համաձայն՝ ամուսնությունը կայանում է տղամարդու եւ կնոջ միջեւ։

Չնայած հանրային կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ բնակչության մոտ 70 տոկոսը հավանություն է տալիս նույնասեռական ամուսնություններին, վարչապետ Ֆումիո Կիսիդայի կառավարող պահպանողական Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը դեմ է նրանց։

Փետրվարին Կիսիդան ազատել է իր օգնականին, որը վրդովմունք էր արտահայտել՝ ասելով, որ մարդիկ կհեռանան Ճապոնիայից, եթե նույնասեռական ամուսնությունները թույլատրվեն, բայց վարչապետն ասել է, որ քննարկումները պետք է «զգույշ» կատարվեն։

Այնուամենայնիվ, ավելի քան 300 ճապոնական մունիցիպալիտետներ, որոնցում ապրում է բնակչության 65 տոկոսը, թույլ են տալիս նույնասեռական զույգերին զուգընկերային համաձայնագրեր կնեքել։

Սակայն այդ իրավունքը սահմանափակված է։ Զուգընկերները չեն կարող ժառանգել մեկը մյուսի գույքը կամ ծնողական իրավունքներ ունենալ մեկը մյուսի երեխաների հանդեպ։

Կառավարությունը խոստացել էր ընդունել օրենք, որը կնպաստեր «հասկանալ» ԼԳԲՏ-ին մինչեւ G7-ի գագաթաժողովը, բայց պահպանողական ընդդիմությունն այնքան ձգձգեց օրենքի ընդունումը, որ դրա մեղմացված տարբերակը ներկայացվեց խորհրդարան գագաթաժողովն սկսվելուց միայն մեկ օր առաջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ