News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Այս տարի ամբողջությամբ կապահովվի կարտոֆիլի ներքին պահանջարկը, սակայն կարտոֆիլի արտահանման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։

Դժվարություններ, նրա խոսքով, կարող են առաջանալ Վերին Լարսի անցակետում հայկական գյուղմթերքի արտահանման համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու փորձերի տեսանկյունից։

Փորձագետը խնդիրներ է կանխատեսում նաեւ ցորեն արտադրողների համար՝ Ռուսաստանից էժան սպառողական հացահատիկի ներմուծման ֆոնին։ 

«2023 թվականին Հայաստանում ծիրանի բերքը կլինի միջինից ցածր մակարդակի վրա»,-կարծում է նա։

Պետրոսյանը նշեց, որ դրա պատճառ են չոր աշունն ու ձմեռը, ինչպես նաեւ ապրիլյան  ցրտահարությունները։

Նա տեղեկացրեց, որ գյուղացիները վստահ չեն խաղողի իրացման հարցում, քանի որ ալկոհոլային արտադրանք արտադրողները չեն շտապում նրանց հետ պայմանագրեր կնքել:

Նախկին պաշտոնյան միաժամանակ ակնկալում է, որ խաղողի բերքը կլինի միջին մակարդակի վրա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն…
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար...
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար...
Ամենաշատ