News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Նեմեսիս»-ի հուշարձանի մոտ 13 օր շարունակ հանուն շրջափակված Արցախի նստացույց անող եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանն այսօր դադարեցրել է նստացույցն ու հանդես եկավ հայտարարությամբ։

Նշենք, որ Իսայանը մայիսի 18-ից Երևանի Օղակաձև այգում «Նեմեսիս» հուշարձանի տարածքում անժամկետ նստացույց էր սկսել՝ ի պաշտպանություն Արցախի շրջափակման մեջ գտնվող 120 հազար քաղաքացիների։

«Արցախում մեծ կալանավայր է ձևավորվել կույր, խուլ ու համար աշխարհի թողտվությամբ։ Բայց հայ ժողովուրդն անտարբեր չէ Արցախի ճակատագրի հանդեպ, և ես դրանում համոզվեցի։ Մենք կարող ենք համախմբվել հանուն Արցախի ու շրջափակման մեջ գտնվող 120.000 արցախցիների»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Իսայանը։

Նրա խոսքով` 13–օրյա նստացույցի ընթացքում իրեն այցելել են 44–օրյա պատերազմում զոհված, անhետ կորած զինծառայողների ծնողներ, նախկին պաշտոնյաներ, ուսանողներ, դասախոսներ։ Ինքը հասկացել է, որ Արցախի վերածննդի հույս կա, որ պետք է համախմբի հայ ժողովրդին Արցախի փրկության ճակատի շուրջ։ Իսկ Նեմեսիս գործողությունը պետք է լինի շարունակական։

«Ես 24 ժամ եղել եմ այստեղ։ Նույնիսկ դստերս Վերջին զանգի օրը տուն չեմ գնացել, բայց իմ ընտանիքն ինձ հասկացել է, իմ աղջիկն ինձ ասել է, որ այս գործն ավելի կարևոր է։ Նա էլ է գիտակցում, որ այժմ հարյուրավոր իր հասակակիցներ մնացել են շրջափակված Արցախում»,–ասաց նա։

Նրա խոսքով` հուժկու պայքար է պետք սկսել առանց շարժումը կուսակցականացնելու։

Հայ ժողովուրդը պետք է մեկ ընդհանուր գաղափարի հարի. դա Հայաստանի հզորացումն է, Արցախի ապաշրջափակումը, գերությունից արցախահայության դուրսբերումն ու պատմական տարածքների վերադարձն ու անձեռնմխելիությունը։ Նա հայտատարեց, որ պատրաստ է սեղմել ցանկացած ուժեղ ձեռք, որն իր գործողություններով կհանգեցնի Հայաստանի հզորացմանը։

Տպել
Ամենաշատ