News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

«Ես շնորհակալություն եմ հայտնել Շոլցին 3 մլրդ եվրոյի չափով հզոր պաշտպանական փաթեթի համար։ Մենք քննարկել ենք վերջերս Գերմանիա կատարած իմ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը եւ Ուկրաինայի, մասնավորապես, մեր ՀՕՊ-ի պաշտպանունակության հետագա ամրապնդումը»,-գրել է Զելենսկին Twitter-ի իր էջում: 

Bild-ի հաղորդմամբ՝ Շոլցն իր հերթին քննադատել է Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա ռուսական օդային հարձակումների վերսկսումը: Շոլցը հայտնել է Ուկրաինայի հետ «անսասան համերաշխության» մասին եւ խոստացել, որ Գերմանիան կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի զինված ուժերին «եվրոպական եւ միջազգային գործընկերների հետ սերտ համակարգմամբ»։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ