News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Մհեր Հակոբյանը:

Նա նշեց, որ Վաչագան Ղազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Մհեր Հակոբյանն ասաց, որ դատարանի կողմից նրան կալանավորելու հիմքը գործի քննությանը խոչընդոտելու ռիսկն է: Փաստաբանները համաձայն չեն դատարանի որոշմանը, եւ պատրաստվում են բողոքարկել այն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաչագան Ղազարյանին Հակակոռուպցիոն դատարանը կալանավորելու մասին որոշում է կայացրել:

Վաչագան Ղազարյանը կալանավորվել է

Տպել
Ամենաշատ