News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Թուրքական վիճակագրական ինստիտուտն (TURKSTAT) իր վերջին հաշվետվությունում տեղեկացրել է, որ 2023թ. առաջին չորս ամսում Իրանը Թուրքիա է արտահանել 820 մլն դոլարի ոչ նավթային արտադրանք, տեղեկացրել է Tasnim-ը։

Իրանից Թուրքիա ոչ նավթային արտադրանքի արտահանումը նվազել է 23 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, նշվել է հաշվետվությունում։

Իրանա-թուրքական առեւտրափոխանակման ծավալն այդ նույն շրջանում կազմել է 1,725 մլրդ դոլար, այն դեպքում, երբ նախորդ տարվա առաջին չորս ամսվա ընթացքում այն կազմել է 2,173 մլրդ դոլար, նշվել է զեկույցում։

Գազի գնի ավելի քան 40 տոկոս իջեցումը նշվել է որպես երկու երկրների միջեւ առեւտրի արժեքի իջեցման կարեւոր գործոն ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում։

Հաշվետվության համաձայն՝ Թուրքիայից Իրան արտադրանքի արտահանումը 2023թ. հունվար-ապրիլին կազմել է 904 մլն դոլար, ինչը չորս տոկոսով ավելի քիչ է, քան մեկ տարի առաջ։

2022թ. հունվար-ապրիլին Թուրքիան Իրան է արտահանել 942 մլն դոլարի արտադրանք։

2022թ. առաջին չորս ամիսներին Թուրքիան Իրանից ներմուծել է 1,231 մլրդ դոլարի ոչ նավթային արտադրանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ