News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Լատվիայի նախագահ է ընտրվել գործող արտգործնախարար եւ լատվիական քաղաքականության վետերան Էդգար Ռինկեւիչը: Նրա օգտին քվեարկել է Սեյմի 52 պատգամավոր, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Լատվիայում նախագահին ընտրում է խորհրդարանը բաց քվեարկության ընթացքում։ Երկրի նոր ղեկավարը քվեարկության երրորդ փուլում հավաքել է 52 ձայն:

90-ականների սկզբին Էդգար Ռինկեւիչը լրագրող էր Լատվիայի ռադիոյում, այնուհետեւ 13 տարի անցկացրեց պաշտպանության նախարարությունում, որտեղ հասավ պետքարտուղարի պաշտոնին (Լատվիայի նախարարություններում բարձրագույն բյուրոկրատական պաշտոն): Հենց այդ ժամանակ էր, երբ նա ներկայացնում էր Լատվիան ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցություններում։

2008 թվականին գլխավորել է նախագահի գրասենյակը, 2011 թվականին զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ