News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը կարող է զբաղեցնել երկրի փոխնախագահի պաշտոնը: Այս մասին հայտնել է Hürriyet թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները։

Թերթի տվյալներով՝ հունիսի 3-ին երդմնակալությունից հետո նոր ժամկետով վերընտրված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կհայտարարի կառավարության նոր կազմը: Կառավարության կազմը գրեթե ամբողջությամբ կթարմացվի, իրենց պաշտոնները կարող են պահպանել արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Մեւլյութ Չավուշօղլուն եւ Հուլուսի Աքարը: Ֆիդանը, որը գլխավորում է թուրքական հետախուզությունը, կարող է նախարարական պաշտոն ստանալ կամ զբաղեցնել անվտանգության հարցերը համակարգող փոխնախագահի պաշտոնը:

Թերթի հաղորդմամբ՝ կառավարության կազմում կարող է ընդգրկվել նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը, նրա հնարավոր պաշտոնը չի նշվում: Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները գրել են, որ նա կարող է գլխավորել ԱԳՆ-ն։

Hürriyet-ը նաեւ հայտնում է Թուրքիայի նախկին փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքի՝ կառավարությունում սպասվող նշանակման մասին: Նրա հետ նախօրեին հանդիպել է Էրդողանը, սակայն հանդիպման արդյունքում որեւէ հայտարարություն չի արվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ