News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հինգշաբթի կրկնել է, որ բռնությունը Կոսովոյում պետք է դատապարտվի՝ ավելացնելով, որ ինքը կշարունակի խոսել ներգրավված կողմերի հետ, տեղեկացրել է Reuters-ը։

Մոլդովայում գագաթաժողովի շրջանակում Բորելը տեղեկացրել է, որ չորեքշաբթի Սլովակիայում կոչ է արել Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիին դերակատարություն ունենալ ճգնաժամի կարգավորման գործում՝ ավելացնելով, որ հույս ունի նույն ուղերձը հղել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին Մոլդովայում։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը պատրաստակամություն է հայտնել Կոսովո ուղարկել ավելի մեծաթիվ զորք՝ նշելով, որ առաջին 700 զինծառայողներն արդեն ճանապարհին են։

Ավելի վաղ սերբական կողմը տեղեկացրել էր այն մասին, որ Կոսովոյի հյուսիսում  անկարգությունների ընթացքում, որոնք հրահրել էին Կոսովոյի ոստիկանությունը եւ ՆԱՏՕ KFOR ուժերը, սերբերի ակցիան ցրելու ժամանակ Զվեչանում տուժել էր 52 մարդ։

KFOR վերջին տվյալներով՝ ՆԱՏՕ 30 խաղաղապահ է տուժել Կոսովոյում եւ Մետոխիայում։

Երկուշաբթի առավոտյան հարյուրավոր, իսկ հետո հազարավոր կոսովցի սերբեր հավաքվել էին տեղի իշխանությունների շենքերի առջեւ երկրամասի հյուսիսում, նրանք պահանջում էին, որպեսզի Կոսովոյի ոստիկանությունը հեռանա եւ հետ կանչվեն Կոսովոյի ալբանացի քաղաքապետերը։ ՆԱՏՕ KFOR զորակազմի զինծառայողները  տեղակայվել էին Զվեչանի, Լեպոսավիչի եւ Զուբին-Պոտոկի քաղաքապետարանների առջեւ։ Նրանց թիկունքում Կոսովոյի մեծաքանակ ոստիկանությունն էր, նրանք թույլ չէին տալիս կոսովցի սերբերին մոտենալ շենքերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ