News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) բացահայտել է ամերիկյան հատուկ ծառայությունների հետախուզական ակցիան, որն անցկացվել է Apple ընկերության բջջային սարքերի օգտագործմամբ, հաղորդում է ԱԴԾ մամուլի ծառայությունը:

«Ռուսական հեռահաղորդակցական ենթակառուցվածքի անվտանգության ապահովման ընթացքում հայտնաբերվել են անոմալիաներ, որոնք բնորոշ են միայն Apple բջջային հեռախոսների օգտատերերին եւ պայմանավորված են նախկինում անհայտ վնասակար ծրագրային ապահովման աշխատանքով, որն օգտագործում է արտադրողի կողմից նախատեսված ծրագրային խոցելիությունները։

Պարզվել է, որ վարակի են ենթարկվել այդ ապրանքանիշի մի քանի հազար հեռախոսային սարքեր։ Ընդ որում, բացի ներքին բաժանորդներից, հայտնաբերվել են նաեւ Ռուսաստանում դիվանագիտական ներկայացուցչություններում եւ դեսպանատներում գրանցված արտասահմանյան համարների եւ sim-քարտեր օգտագործող բաժանորդների վարակման փաստեր, ներառյալ ՆԱՏՕ-ի եւ հետխորհրդային տարածքի երկրները, ինչպես նաեւ Իսրայելը, Սիրիայի Արաբական Հանրապետությունը եւ ՉԺՀ-ն:

Այսպիսով, ռուսական հատուկ ծառայությունների կողմից ստացված տեղեկատվությունը վկայում է ամերիկյան Apple ընկերության սերտ համագործակցության մասին Ազգային հետախուզական հանրության, մասնավորապես ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության հետ, եւ հաստատում է, որ Apple սարքերից օգտվողների անձնական տվյալների գաղտնիության ապահովման հայտարարագրված քաղաքականությունը չի համապատասխանում իրականությանը:

Ընկերությունն ամերիկյան հատուկ ծառայություններին լայն հնարավորություններ է ընձեռում վերահսկելու ինչպես Սպիտակ տան համար հետաքրքրություն ներկայացնող ցանկացած անձի, այդ թվում՝ հակառուսական գործունեության գծով նրանց գործընկերների, այնպես էլ սեփական քաղաքացիների նկատմամբ»,-ասվում է ԱԴԾ հաղորդագրության մեջ։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ