News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Պատերազմից անմիջապես հետո շատերն ասում էին, որ այն իշխանությունը, որ ի հեճուկս շատերի, նորից վստահության քվե ստացավ, չի կարողանալու մոտ ապագայում խաղաղություն ապահովել, բայց այսօր ակնհայտ է, որ այդ ուղղությամբ արվող քայլերը առնվազն հնարավոր պատերազմը  հետաձգում են: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Խաղաղության գործընթացը սկսվել է եւ ինչ-որ արդյունք  կարող է եւ ունենանք, եթե շարունակենք լավ աշխատել:

Այո, կարող եմ մեր դիրքորոշման հետ չհամաձայնել, բայց ես կարող եմ մեկ այլ բան ասել, կարող էր հիմա այնպիսի իրավիճակ լինել, որ Արցախում ընդհանրապես այդ երեխաները չլինեին: Իսկ այդ պարագայում ո՞վ կհամաձայներ կամ չէր համաձայնի, կասե՞ք ինձ: Մենք պետք է գնահատենք  այն, ինչ ունենք այսօր: Ոչ մեկը չի ասում, որ ամեն ինչ գերազանց է, բայց քաղաքական գործիչների, Հայաստանի եւ Արցախի իշխանությունների աշխատանքը հենց ձեր ասածը բացառելն է: մենք մինչ այս պահը թե միջազգային, թե այլ հարցերով բավականին լավ առաջ ենք գնում»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ