News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Մոսկվան չի կարող խանգարել Ուկրաինային դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, հինգշաբթի Օսլոյում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Սթոլթենբերգը, հայտնում է Reuters-ը։

«Բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Մոսկվան չունի վետոյի իրավունք ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ»,- ասել է Սթոլթենբերգը: «Մենք առաջ ենք շարժվում ենք, դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան դառնա անդամ (ՆԱՏՕ-խմբ.):

Սթոլթենբերգը նաեւ կոչ է արել Կիեւի համար անվտանգության երաշխիքների համակարգ ստեղծել, որը կոչված է հետ պահել Ռուսաստանին երկրի դեմ կրկնվող ռազմական  գործողություններից:

Մինչ Կիեւը եւ Արեւելյան Եվրոպայում նրա ամենամոտ դաշնակիցները կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել Ուկրաինայի անդամակցությունը արագացնելու համար, արեւմտյան կառավարությունները, ինչպիսիք են Միացյալ Նահանգները եւ Գերմանիան, զգուշորեն են վերաբերում ցանկացած քայլի, որը կարող է դաշինքին մոտեցնել Ռուսաստանի հետ պատերազմին, գրում են լրատվամիջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի հրաժարվի օգնել Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման վտանգի պատճառով
Այս հարցն ինձ գիշերները քնել չի թողնում․․․
Washington Post. Ինչպես Ուկրաինայում պատերազմը նպաստեց հայկական ողբերգությանը
Բաքվի ավտոկրատ կառավարությունը խոստացել է պաշտպանել էթնիկ հայերի իրավունքները և․․․
Յոթ երկիր զինամթերք է պատվիրել ԵՄ-ի սխեմայով Ուկրաինային օգնելու համար
EDA-ի հետ կնքված պայմանագրերի պատվերները վերաբերում են․․․
Կիևը ձգտում է ԵՄ-ին «լիարժեք անդամության լիիրավ թեկնածու» դառնալ․ Ուկրաինայի վարչապետ
Ուկրաինան չի ընդունի «դանդաղ տարբերակը»...
Ուկրաինական ուժերն աստիճանաբար ամրապնդում են իրենց դիրքերը. Սթոլթենբերգ
Ելույթ ունենալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ Սթոլթենբերգ...
ԵՄ-ն սպառնացել է արգելել ռուսական դրոններում հայտնաբերված արեւմտյան բաղադրիչների վաճառքը
Եվրահանձնաժողովի մեկնաբանությունները հաջորդել են Guardian-ի 47 էջանոց փաստաթղթի հրապարակմանը, որում ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ