
Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ-Ռեզա Ֆարզինը հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի տրամադրության տակ գտնվող 6,7 միլիարդ դոլար արժողությամբ իրանական ռեսուրսներին արագ հասանելության հնարավորության մասին։
Այս մասին Ֆարզինն ասել է Վաշինգտոնում ԱՄՀ-ի պաշտոնյաների հետ իր հանդիպումների շրջանակում, հայտնում է IRNA-ն։
Նա հայտարարել է, որ այդ միջոցները կարող են օգտագործվել ներկայիս տնտեսական վիճակը բարելավելու համար։