News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ցավալի է, որ հաճախ Զելենսկիի և նրա կառավարության հայտարարությունները լիովին համընկնում են մեր երկրի ներսում գործող թշնամական ուժերի հետ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Ես նկատի ունեմ ապակառուցողական ընդդիմությանը, որը ոչինչ չի անում անգամ եվրաինտեգրման ճանապարհին, որպեսզի մեր երկիրը կարողանա հաղթել, ստանա ԵՄ կարգավիճակ»,- ասել է նա։

Իսկ այսօր, ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, Վրաստանի վարչապետն ու Ուկրաինայի նախագահը չեն ողջունել միմյանց Մոլդովայում, որտեղ ընթանում է Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովը։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Բելառուսն ու Վրաստանն անօրինականության մեջ են ներքաշվում։ 


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ